2012 թվականից Թուրքիան սկսել է Սիրիայի հետ սահմանի երկայնքով պատի կառուցումը։ Աշխատանքները կարծես թե մոտեցել են իրենց ավարտին։ Կառուցված պատը ձգվում է ամբողջ սահմանով մեկ՝ շուրջ 900 կմ։ Թուրքական աղբյուրները հայտնում են, որ բոլոր ինժեներական աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին։ Պատի կառուցման պատվիրատուն Թուրքիայի պաշտպանության և ֆինանսների նախարարություններն են։
2017թ. հունվարին լուր տարածվեց, որ նմանատիպ պատ է կառուցվելու նաև Հայաստանի և Վրաստանի հետ սահմանին, երբ ավարտվեն Սիրիայի հետ սահմանի պատի կառուցման աշխատանքները։
Ըստ էության պատի կառուցումը Սիրիայի հետ սահմանին նպատակ ունի առաջին հերթին սահմանափակել քուրդ զինյալների և իսլամական ահաբեկիչների համեմատաբար ազատ ելումուտը։ Հայաստանի և Վրաստանի պարագայում պատը հնարավորություն կտա ավելի վերահսկելի դարձնել սահմանները երկրի արևելքում։ Հակված եմ կարծել նաև, որ թուրքական կողմի համար Հայաստանի և Վրաստանի հետ պատի կառուցումը կձգձգվի՝ չունենալով հրատապություն։
Ահա այսպիսի տեսք ունի թուրքական «չինական մեծ պատը» (սեղմե՛ք նկարների վրա՝ դրանք մեծ չափով տեսնելու համար)։