Թուրքերը Գերմանիայի քաղաքական կյանքում

Ինչպես նշված է գերմանական Deutsche Welle-ի կայքում հրապարակված «Ազգությամբ թուրքերը գերմանական քաղաքական կյանքում» հոդվածում՝ այժմ Գերմանիայի դաշնային խորհրդարանում տարբեր կուսակցություններից ներկայացված է 5 թուրք պատգամավոր: Իսկ նահանգային խորհրդարաններում ազգությամբ թուրք պատգամավորների թիվը 36-ն է:
1987թ․ Բեռլինի նահանգային խորհրդարան մտնելով՝ Սևիմ Չելեբին դարձավ առաջին թուրք պատգամավորը Գերմանայում: Իսկ 1989թ․ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Լեյլա Օնուրը դարձավ Եվրոպական խորհրդարանի ազգությամբ թուրք առաջին պատգամավորը:

Հոդվածն ամբողջությամբ(թուրքերեն)՝ Alman siyasetinde Türk kökenliler :

[Ակնարկ]
Տարբեր աղբյուրների համաձայն  Գերմանիայում բնակվում է շուրջ  3 միլիոն թուրք, որոնք հանդիսանում եմ այդ երկրի ամենամեծ ազգային փոքրամասնությունը: Նրանց մեկ երրորդը չի հանդիսանում Գերմանիայի քաղաքացի: