Վարուժան Գեղամյանի գիտական հոդվածը՝ Թուրքիայում Հայաստանի հանդեպ խոսույթի մասին

ԵՊՀ «Արևելագիտության հարցեր» գիտական ամսագրի XX համարում հրապարակվել է իմ՝ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի «Հայաստանի եվ հայության վերաբերյալ Թուրքիայի պետական խոսույթի եվ հռետորաբանության հիմնական դրույթները 2019- 2021թթ.» հոդվածը։ Այն անդրադառնում է Թուրքիայում վերջին տարիներին Հայաստանի և հայության վերաբերյալ ստեղծվող և տարածվող հիմնական պատումներին, որոնց անմիջական մասնակցություն է ունենում Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարությունը։ Հետազոտության միջոցով ցույց է տրվում, որ Հայաստանի վերաբերյալ խոսույթը գերազանցապես ունի թշնամական բնույթ՝ լի ատելության խոսքով։ Հոդվածում քննարկված հռետորաբանությունը այսօր արդիական է՝ հաշվի առնելով վերջին ամիսներին Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ վարած պաշտոնական քաղաքականությունը։

Հոդվածի ամբողջական տարբերակը հասանելի է Academia.edu-ի իմ էջում, իսկ «Արևելագիտության հարցեր» ամսագրի բոլոր համարները և հոդվածները կարելի է գտնել ԵՊՀ պաշտոնական կայքում։