3 տարբեր լուր մեր հարևան Թուրքիայից, որոնք արժանի են մեր ուշադրությանը.
📌ԱՄՆ նախագահ Թրամփը🇺🇸 հուլիսի 26-ին իր թվիթերում սպառնացել է Թուրքիային՝ ասելով հետևյալը. «ԱՄՆ մեծածավալ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ հոգևորական, մեծ քրիստոնյա, ամուսին և հրաշալի անձնավորություն Անդրյու Բրանսընի ազատազրկման պատճառով։ Բրանսընը շատ մեծ տառապանքի մեջ է։ Այս հավատավոր անմեղ մարդը պետք է անմիջապես ազատ արձակվի»։ Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ Բրանսընի կալանքը փոխվել էր տնային կալանքի, սակայն ԱՄՆ դա բավարար չի համարել, ինչին հետևել է Թրամփի գրառումը։ Լարվածությունը շարունակվում է։ Էրդողանը դեռ չի արտահայտվել այս մասով, նա գտնվում է Հարավաֆրիկյան հանրապետությունում BRICS երկրների գագաթնաժողովին, որտեղ 🇷🇺ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը ասել է հետևյալը. «Մեր համերաշխությունը շարժում է ոմանց խանդը»։
📌Թուրքիայի խորհրդարանը հուլիսի 26-ին վավերացրել է 👮🏻զինծառայության մասին նոր օրենքը, որով Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն են ստանում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ վճարելով որոշակի գումար և անցնելով զինպատրաստության մի քանի օրյա դասընթաց։ Այս օրինագիծը Թուրքիայում քննարկվում էր արդեն շուրջ 10 տարի, սակայն տարբեր պատճառներով օրենքի ընդունումը հետաձգվում էր։ Այժմ այն պետք է վավերացվի նաև նախագահ Էրդողանի կողմից։ Օրենքը նախատեսում է, որ Թուրքիայի արական սեռի քաղաքացիները կարող են անցնել 21-օրյա զինպատրաստության դասընթաց և վճարել 15.000 թուրքական լիրա ( շուրջ 3000 ԱՄՆ դոլլար) և ազատվել զինապարտությունից։
📌Հուլիսի 26-ին Էրդողանի փեսա, ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը իր պաշտոնական էջում հայտնեց, որ 🇨🇳Չինաստանը 💵3.6 միլիարդ ԱՄՆ դոլլար է տրամադրում Թուրքիային՝ վարկի տեսքով։ Այս պահին հիմնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մայիս ամսին՝ Ալբայրաքի Չինաստան այցելության ընթացքում։ Վարկն ուղղվելու է էներգետիկ և տրանսպորտային սեկտորներում ներդրումներին։ Այս գործարքը առաջին հերթին խոսում է Չինաստանի տարածաշրջանային ակտիվության, ինչպես նաև մեր՝ Չինաստանի հետ հարաբերություններում պասիվության մասին։