2018թ. հուլիսի 9-ից օգոստոսի 2-ը Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը դոկտոր Արի Շեքերյանի (Օքսֆորդի համալսարան) հետ համագործակցությամբ կազմակերպում է թյուրքագիտական ամառային դպրոց։ Չորս շաբաթների ընթացքում դպրոցի ունկնդիրները հնարավորություն կունենան մասնակցելու երեք զուգահեռ ընթացող դասընթացի՝
- Օսմաներենի ներածություն. հասկանալ արխիվային փաստաթղթերի լեզուն (09.07.-02.08)
- Ժամանակակից թուրքերեն. խոսակցական և ներկայացուցչական հմտություններ (09.07.-02.08)
- Օսմանյան շրջանի պատմագիտություն. մեթոդաբանական խնդիրներ և մոտեցումներ (30.07.-02.08)
Դասընթացի լեզուն անգլերեն/հայերեն է։ Դասընթացի մանրամասն նկարագիրը տե՛ս այս ֆայլում։
Մասնակցությունը անվճար է։ Առաջին 2 դասընթացների մասնակիցների տեղերը խիստ սահմանափակ են և նախատեսված են բացառապես այն ուսանողների համար, ովքեր արդեն իսկ տիրապետում են թուրքերենին (միջին մակարդակ)։ Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 8, ժամը 12:00-ն ուղարկել ձեր հայտը varuzhan.geghamyan@gmail.com հասցեին։ Հայտի մեջ նշել`
- ուսման վայրը, կուրսը, մասնագիտացումը
- էլ. փոստի հասցե
- թուրքերենին (ինչպես նաև արաբերեն այբուբենին) տիրապետելու մակարդակների մասին հստակ տեղեկություն։