Շողակաթ TV | Անկախության իրացում

  • Post category:Video

Միջազգայնագետ Էլբակեան Էդգարի հետ հյուրընկալվել էինք Շողակաթ հեռուստաընկերությունում ու լրագրող Աննա Սարգսյանի հարցերի շնորհիվ զրուցեցինք տարբեր թեմաների շուրջ, որոնք առնչվում են մեր անկախությանը։
Մի քանի միտք, որ հնչել է հաղորդման ընթացքում, առանձնացնում եմ, եթե չունեք 40 րոպե հաղորդումը նայելու համար։
***
Մեր զրույցը, ցավոք սրտի, գուցե չհետաքրքրի հանրության լայն զանգվածներին։ Եւ դա օրինաչափ է։
***
Եթե պատերազմ չլիներ, ապա պատերազմը պետք էր լինելու հորինել։
***
Արցախյան պատերազմը հանրային դիսկուրսում չի ներկայցվում որպես հայոց պետականության հզորության դրսևորում, այլ գերազանցապես որպես հերթական անգամ ցեղասպանվելուց պաշտպանվելու միջոց։
***
Լավ է, որ Աստված մեզ նավթ չի տվել։

Իսկ թե ինչ համատեքստում են հնչել էս մտքերը, կարող եք գտնել տեսանյութում։
Շատ ուրախ կլինեմ, որ նմանատիպ քննարկումները լինեն շատ ավելի հաճախ, քանի որ դրանք էական են առաջընթացի համար։

[youtube https://www.youtube.com/watch?v=jrl9clqM4io&w=560&h=315]