Նոյեմբերի 1-ին կայանալիք նոր խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) փորձում է հնարավորինս կրճատել քրդական Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցության (ԺԺԿ) ստանալիք ձայները։ Այդ նպատակին են ծառայելու երկրի հարավ-արևելքում մեկ տասնյակից ավելի շրջաններում ընտրակատեղամասերի կրճատումներն ու կենտրոնացումները։ Թուրք-քրդական բախումները որպես պատրվակ օգտագործելով՝ ԱԶԿ-ական իշխանությունները արդեն իսկ մի քանի շրջանում հայտարարել են, որ փոխելու են տեղամասերի տեղերն ու ընտրողների համար նոր, խոշոր ու կենտրոնացված ընտրատեղամասեր են բացելու։ Սա նշանակում է, որ մեծ թվով քրդեր ստիպված են լինելու կտրել տասնյակ կիլոմետրեր՝ իրենց բնակավայրերից հեռու ընտրության իրավունքը կյանքի կոչելու համար։ Հասկանալի է, որ այս ամենը կարող է հանգեցնել ԺԺԿ-ի հնարավոր ձայների կրճատմանը։ Այս հարցով վերջնական որոշումը կհրապարակի Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը (YSK)։ Եթե այն արդարացված համարի ընտրատեղամասերի տեղափոխման ու խոշորացման առաջարկները, ապա տասնյակ հազար մարդ ստիպված կլինի իր բնակավայրից հեռու քվեարկել։ Ահա այդ մարդկանց մոտավոր թվաքանակը՝ ըստ շրջանների։
Միևնույն ժամանակ ԱԶԿ-ական պաշտոնյաներն ու մերձիշխանական մամուլը իրենց նախընտրական քարոզչության մեջ օգտագործում են այն թեզը, թե ԺԺԿ-ն զենքով ու ուժով ստիպում է քրդերին քվեարկել իրենց օգտին։ ԺԺԿ-ն իր հերթին հայտարարում է, որ ընտրատեղամասերի փոփոխման դեպքում հնարավոր է ԺԺԿ կողմից ընտրություններ բոյկոտ և այլ քայլեր, որոնք կարող են հանգեցնել ներքին քաղաքացիական պատերազմի։