Գիտակրթական ոլորտում սկսել եմ դասավանդել ու դասախոսել ճիշտ 2009 թվականի ձմռանը ու հիմա, փաստորեն, արդեն ութերորդ տարին է։
Սկսել եմ թուրքերենից, հետո դրան ավելացել է ադրբեջաներենը, Թուրքիայի պատմությունը, Մերձավոր Արևելքի պատմությունը, իսկ Պետերբուրգ գալուց հետո՝ նաև հայերենն ու հայագիտությունը, և ամենավերջինը՝ Մերձավոր Արևելքի քաղաքական ու մշակութային մարդաբանությունը։
Երբեմն թվում է, որ դե ամեն բան մշակված է ու պետք է մտնել լսարան, ամեն տարի նույն բաները նույն կերպ ասել, ու դա բավական է, որ կրթության մեխանիզմն աշխատի։
Բայց չէ, էդպես չէ։
Վերապատրաստում երևույթը շատ կարևոր է, ինքնազարգացումն՝ առավել ևս։
Վերջերս իմ ուսանողներից մեկին՝ Լիզա Կոբզարին, ով օտար լեզվի մեթոդաբանության մասնագետ է (գիտությունների թեկնածու), խնդրեցի, որ ինքն ինձ հետ մեկ-երկու դաս անցկացնի։ Դասերը վերածվեցին իսկական վերապատրաստման ու արդյունքում աշակերտի պես մի քանի էջ նշումներ արեցի տետրիս մեջ, որոնք արդեն օգտագործում եմ դասավանդման ընթացքում։
Ասածս ինչ է՝ պետք է անընդհատ ծանոթանալ, կարդալ, որ կատարելագործես ու կատարելագործվես։ Էդ վերապատրաստում երևույթը շատ կարևոր է։
հ.գ. Շնորհակալություն Լիզային։