քարտեզ | Օսմանյան խորհրդարանի էթնիկական կազմը

DM1XrslW0AMxka4.jpg_largeԱյս քարտեզը ցույց է տալիս, թե 1908թ. ընտրված Օսմանյան խորհրդարանում ինչպիսին էր էթնիկական կազմը։ Այնտեղ ներկայացված էին 142 էթնիկ թյուրք, 60 արաբ, 25 ալբանացի, 23 հույն, 12 հայ (որոնցից 4-ը դաշնակցական, 2-ը՝ հնչակյան), 5 հրեա, 4 բուլղար, 3 սերբ, 2 վալախ (ռումինացի) և 1 ասորի պատգամավոր։ Քարտեզի վրա սև գույնով նշված են ազգությամբ հայ պատգամավորները, որոնց թվում էին Գրիգոր Զոհրապը, Գարեգին Բաստըրմաջյանը, Վահան Փափազյանը և այլոք։ Պատգամավորների անվանական ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։