«Նոր Օր»-ը 1945թ. հուլիսի 21-ից Ստամբուլում լույս տեսնող հասարակական-քաղաքական օրաթերթ էր, որը ուներ ընդդիմադիր հայացքներ և հենց այդ պատճառով էլ նախագահ Ի. Ինոնյու գլխավորության կողմից ենթարկվեց ճնշումների և 1946թ. դեկտեմբերին փակվեց։
Թերթը անդրադառնում էր ինչպես ընդհանուր Թուրքիայի հիմնահարցերին, այնպես էլ հայկական համայնքի խնդիրներին։
Օրաթերթի հիմնադիրներն էին Սարգիս Քեչյանը, Զավեն Բիբերյանը և Ավետիս Ալեքսանյանը, որոնք թերթի փակվելուն զուգահեռ ձերբակալվում են։
Թերթում հրապարակվել են այնպիսի հայտնի գործիչների աշխատանքները, ինչպիսիք են Հակոբ Մնձուրին, Զահրատը և այլոք։