24news.am լրատվական կայքի եթերում վերլուծաբան Լևոն Մարգարյանին հյուրընկալել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Քննարկման ժամանակ հնչած մի քանի հիմնական թեզերը ստորև.
- ՀՀ ներքին քաղաքականությունը ստվերել է արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրները, որոնք պակաս ուշադրության արժանի չեն։
- Հայաստանյան արտաքին քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ Հայաստանում։
- Նախորդ իշխանությունների ժամանակ էլ պարզ էր, որ նախկինում մշակված արտաքին քաղաքական ռազմավարությունը սպառել էր իրեն և կարիք կար նոր ռազմավարական ծրագրի։
- ՀՀ-ին անհրաժեշտ է մի քանի սցենարային տարբերակով միջնաժամկետ ու երկարաժամկետ արտաքին քաղաքական ռազմավարություն։
- Մերձավոր Արևելքում տարածաժամանակային փոփոխությունները շատ ավելի արագ են ընթանում, ինչը ենթադրում է դրանց մշտական ու համապարփակ վերլուծություն և համապատասխան քաղաքականության մշակում։
- Մերձավոր Արևելյան քաղաքականությունը ոչ թե Բժեզինսկու շախմատի տախտակ է, այլ նարդու տախտակ, որտեղ որքան կարևոր են ստույգ հաշվարկները, այնքան էլ շատ բան կախված է պատահական/հանկարծակի գործոններից։ Ըստ այդմ՝ Հայաստանի հարևանների մշադիտարկումը և մշտական դիվանագիտական գործընթացը այլընտրանք չունի։
- Իրար հակասող ծայրահեղությունները կարող են գոյություն ունենալ կողք կողքի, ինչպես օրինակ Ադրբեջանում իսլամի աստիճանական ներարկումը պետական գաղափարախոսության մեջ և միևնույն ժամանակ իսլամի խիստ վերահսկումն ու սահմանափակումը։
- Հայաստանը կարող է և պետք է փորձի օգտագործել իր նոր իմիջային կերպարը, սակայն դա պետք է անել շատ զգույշ՝ հասկանալով, որ Մերձավոր Արևելքում ոչ բոլորն են կիսում այն արժեքները, որոնք դավանում ենք մենք։
[youtube https://www.youtube.com/watch?v=eLIUxawK14Y]