Քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության (HDP) պատգամավոր, հայտնի քուրդ իրավապաշտպան և հասարակական գործիչ Լեյլա Զանան երեկ զրկվել է թուրքական խորհրդարանի պատգամավորի կարգավիճակից։ Մանդատից զրկելու պաշտոնական պատճառն այն է, որ արդեն նախկին պատգամավորը չի արտասանել պատգամավորական երդումը։ Իրականում, սակայն, Զանան արտասանել է երդումը, սակայն երդման մեջ կատարելով որոշ փոփոխություններ։ Մասնավորապես, նա իր երդումը սկսել էր քրդերեն «Կեցցե՛ խաղաղությունը։ Պատվով և հարատև խաղաղության հույսով» (“Biji aşiti. Bi hevîya aşitîyeke bi rûmet Û mayînde..”) արտահայտությամբ և ավարտել՝ փոփոխելով բուն երդման տեքստը. վերջին նախադասության մեջ նա «մեծ թուրք ազգ» արտահայտությունը փոխարինել էր «մեծ Թուրքիա» բառերով՝ «Թուրքիայի մեծն ազգի առաջ պատվովս երդվում եմ» (Büyük Türkiye milleti önünde namusum ve şerefim üzerine ant içerim”)։
[youtube https://www.youtube.com/watch?v=tNvRWDsLN7w&w=560&h=315]
Սակայն այդ ժամանակ Զանան շարունակել էր պատգավորական աշխատանքը մինչև 1994թ., երբ զրկվել էր պատգամավորական մանդատից, բայց արդեն որպես «քուրդ անջատողական և PKK անդամ» և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Արդեն ազատազրկման մեջ գտնվելով՝ նա ստացել էր Եվրոպական խորհրդարանի «Մտքի ազատության Սախարովի մրցանակը» (Sakharov Prize for Freedom of Thought)։