Քուրդ ազգայնականի կարծիքը հայոց ցեղասպանության մասին

Օրերս Վանում տեղի ունեցած երկրաշարժի թեմայի ընթացքում ու ընդհանրապես հաճախ է «քրդական» գործոնի թեման բարձրանում: Այս համատեքստում հետաքրքրական էր ընթերցել մի մեկնաբանություն, որի հեղինակը, հենց իր իսկ պնդմամբ, «քուրդ ազգայնական» է: 
Թուրքական «Ռադիքալ» թերթում կարդում ենք երկրաշարժի թեմայով մի հրապարակում, որտեղ խոսվում է, որ «Reuters» գործակալությունը երկրաշարժի մասին խոսելիս անդրադարձել է նաև հայերին, նշելով, որ «հայերն ենթարկվել են կոտորոծի ու աքսորվել են»: Հոդվածի ներքևում հետևած մեկնաբանություններից մեկը շատ հետաքրքրական էր (բերված է ամբողջական թարգմանությունը).

«Բարի, դիցուկ հայերը աքսորվել ու սպանվել են, և ենթադրենք, որ թե՛ թուրքերը, և թե՛ քրդերը ծայրահեղ վերաբերմունք են ունեցել նրանց նկատմամբ: Սակայն ինչո՞ւ ԵՄ-ը չի խոսում այնտեղի քրդերի և այլ ազգերի հանդեպ ռուսների հետ միասին հայերի կատարած բռնությունների մասին: Ընդունենք, թե կոտորածի ենք ենթարկել հայերին: Իսկ հայերը ընդունո՞ւմ եմ մեր հանդեպ գործած կոտորածը: Սա հարցնում եմ ՈՐՊԵՍ ՔՈՒՐԴ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ: Եթե հայերն ընդունեն,մենք էլ որպես Թուրքիա կընդունենք մեր մեղքը: Ամեն բան փոխադարձ է, ընկե՛ր»*:

_________________

*Թուրքերեն տարբերակը. “Ok Ermeniler sürgün edildi öldürüldü ve belki hem Türk ve hem Kürtler belki asiri bir tepkiylen davrandi. Ama Ermenilerin Ruslarlan ordaki Kürtlere diger halklara yaptigi zulmü niye AB hic bahsetmiyor. Kabul katliam yaptik Ermenilere. peki Ermenilerde bize yaptigi katliami kabul ediyormu? Bunu milliyetci bir Kürt olarak soruyorum. Ermeniler kabul ederse o zaman bizde Türkiye olarak sucumuzu kabul ederiz. Hersey karsilikidir arkadas!”