Նորից հումանիտար ոլորտի մասին

Սեպտեմբերի սկզբին ԵՄ գիտական գլխավոր կառույցներից մեկը՝ Եվրոպական հետազոտական խորհուրդը (European Research Council – ERC) հրապարակեց «Մեկնարկային դրամաշնորհների» (Starting Grants) հերթական փուլի արդյունքները։ Մինչև 2 մլն եվրո և 5 տարի ժամկետով դրամաշնորհ է տրամադրվել 436 հետազոտական թիմի։

Տրամադրված դրամաշնորհներն՝ ըստ ոլորտների։

2018-ին ես անդրադարձել էի այս ծրագրին՝ Հայաստանում հումանիտար/հասարակագիտական ոլորտի զարգացման տեսանկյունից։ Անցնող 2 տարում որոշ դրական տեղաշարժեր նկատվում են, սակայն մեր երկրում այս ուղղությունները մնում են թույլ զարգացած և գրեթե բացակայում է երկարաժամկետ զարգացման որևէ լուրջ ու համալիր ծրագիր։ Մենք շարունակում ենք շատ նվազ չափով ներկայացված լինել այս ոլորտների միջազգային լուրջ նախագծերում, ինչը խոսում է մեր գիտության իրական վիճակի մասին։

Ինչևէ, ստորև ներկայացնում եմ այս տարվա հաղթած այն թեմաները, որոնք վերաբերում են իմ հարազատ ոլորտին՝ արևելագիտությանը։ Ինչպես նախորդ անգամ եմ նշել, հիմա էլ անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ այս թեմաները (և հատկապես առաջին երեքը) միանգամայն ընկալելի ու «մարսելի» են մեր արևելագիտական դպրոցի համար։ Օրինակ հույն-թուրքական բնակչության փոփոխության թեման մեզանում բավական լավ ուսումնասիրված է։ Ավելին, դժվար է պատկերացնել, որ այդ թեման հնարավոր կլինի իրականացնել առանց հայկական աղբյուրների ու հայկական «գործոնի» համալիր ներգրավման։ Սա հուշում է, որ չնայած մեր արած գիտական աշխատանքին այս հիմնահարցի վերաբերյալ, մենք բավականաչափ չենք հանրայանացնում մեր աշխատանքն ու չենք մտնում երկխոսության մեջ։

  • Space, memory and the legacy of the 1923 Population Exchange between Greece and Turkey
  • Visuality in the Qur’an and Early Islam
  • The Finances of the Caliphate: Abbasid Fiscal Practice in Islamic Late Antiquity
  • Heart openings: The experience and cultivation of love in Buddhism, Christianity, and Islam
  • An Intersectional Analysis of Ancient Jewish Travel Narratives
  • Yiddish Popular Theatre, 1880-1920: Performance as Knowledge
  • Collaborative Planning in China: Authoritarian Institutions, New Media, Power Relations, and Public Spheres
  • Migration rhythms in trajectories of upward social mobility in Asia
  • Becoming Muslim: Cultural Change, Everyday Life and State Formation in early Islamic North Africa (600-1000)

Նշված բոլոր թեմաները իրականացվելու են մոտ 5 տարի, ուստի մեր արևելագետները կարող են ներգրավվել այս թեմաներով հընթացս։ Դրա համար պետք է հետևել թեմայի զարգացմանը՝ անհրաժեշտության դեպքում կապ հաստատելով թեման իրականացնող գիտական հաստատության և խմբի հետ։

Իսկ սրանք այն հիմնական ենթաուղղություններն են (կամ ավելի ճիշտ է ասել՝ հիմնահարցերը), որոնց ուղղված են հետազոտական ծրագրերը.

  • SH1 Individuals, Markets and Organisations
  • SH2 Institutions, Values, Environment and Space
  • SH3 The Social World, Diversity, Population
  • SH4 The Human Mind and its Complexity
  • SH5 Cultures and Cultural Production
  • SH6 The Study of the Human Past

Հաջորդ դրամաշնորհային ծրագրին կա մոտ 1 տարի, սակայն դիմելու համար պետք է պատրաստվել արդեն երեկ։