Արևելագիտական գիտաժողովներ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում (Սանկտ Պետերբուրգ) և Գիտությունների ազգային ակադեմիայում (Մոսկվա)

logo_vshe
hse.ru

Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը (Высшая Школа Экономики) հումանիտար և սոցիալական գիտությունների բնագավառներում ռուսաստանյան առաջատար կենտրոններից է։ Արդեն երկու տարի է՝ այս հետազոտական ինստիտուտի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղում գործում է Արևելագիտության բաժանմունքը։

2015թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին բաժանմունքը կազմակերպում է երկու գիտաժողով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում հայ հետազոտողի համար։

09-10 հոկտեմբեր | «Փոքրամասնությունները և կոնֆլիկտները. Ասիայի և Աֆրիկայի երկրները ժամանակակից աշխարհում» («Меньшинства и конфликты: страны Азии и Африки в современном мире»)։ Այս միջազգային գիտաժողովը լավ հարթակ է՝ ներկայացնելու Թուրքիայի հայ համայնքի մասին նորարական հետազոտությունների արդյունքները մասնագիտացված լսարանի առջև։ Գիտաժողովին մասնակցելու պայմանները այստեղ։

10-11 նոյեմբեր | «Ճշգրիտ գիտությունների մեթոդները արևելագիտության մեջ» («Молодежная международная конференция “Методы точных наук в востоковедении») առաջին միջազգային երիտասարդական գիտաժողովը նվիրված է միջգիտաճյուղային մեթոդների կիրառության հնարավորություններին արևելագիտության մեջ։ Գիտաժողովին մասնակցելու պայմանները այստեղ։

Եւս մեկ գիտաժողով տեղի կունենա հոկտեմբերի 26-28-ին Մոսկվայում։ Դա ավանդական, V անգամ անցկացվող «Արևելքի գրավոր հուշարձաններ. թարգմանության և մեկնաբանության խնդիրներ» («Письменные памятники Востока: проблемы перевода и интерпретации») միջազգային գիտաժողովն է, որը կազմակերպում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը։ Մանրամասներն այստեղ։

NB | TurkiyeBilgi բլոգն ու ArmScoop- Հայկական գիտական համագործակցությունը պատրաստ են օժանդակել պետերբուրգյան գիտաժողովի հայաստանցի մասնակիցներին՝ Պետերբուրգում կացարանի հարցում։ Մասնակցության հրավեր ստանալու դեպքում գրե՛ք varuzhan.geghamyan@gmail.com հասցեին: