Ֆիդանը եւ Քալընը Էրդողանի հավանական հետնորդներն են | Mediamax.am

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը «Կարմիր թելում» խոսել են Թուրքիայի կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Վարուժան Գեղամյանը, մասնավորապես, կարծում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Հաքան Ֆիդանի նշանակումը արտաքին գործերի նախարարի պաշտոնում պետք է դիտարկել նրա՝ Էրդողանի հնարավոր քաղաքական ժառանգ լինելու համատեքստում: Նույնը կարելի է ասել նաեւ Էրդողանի նախկին գլխավոր քարտուղար Իբրահիմ Քալընի մասին, ով այսուհետ ղեկավարում է հետախուզությունը:

Զրույցի թեմաները.

00:00 – սկիզբ

00:50 – Թուրքիայի կառավարությունն արմատապես վերափոխելու պատճառները

02:00 – Էրդողանը երեք տիպի նշանակումները եւ դրանց նպատակները

05:20 – Հաքան Ֆիդանի նշանակումը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում

06:25 – Չավուշօղլուի հեռացման պատճառները

07:35 – Թուրքիայի ՊՆ ղեկավարի փոփոխության հնարավոր պատճառները

09:25 – բանակի այսօրվա դերը Թուրքիայի ներքին կյանքում

13:20 – 2016 թվականի հեղաշրջման փորձը եւ Հաքան Ֆիդանը

14:00 –Ֆիդանի դուրս գալը «ստվերից», նրա դերը Ռուսաստանի եւ Սիրիայի հետ հարաբերություններում

16:45 – Ֆիդանն իրեն համարում է Օսմանյան կայսրության ժառանգ

18:20 – ինչպես Թուրքիայի ԱԳՆ-ում կընդունեն նոր ղեկավարին

21:10 – փիլիսոփա, գաղափարախոս եւ …սազանդար Իբրահիմ Քալընը

23:20 – Թուրքիայի նախագահը կարող է ընտրել Ֆիդանի եւ Քալընի միջեւ

24:15 – Էրդողանի նոր խորհրդականը Սերդար Քըլըչի զարմիկն է

26:00 – Թուրքիայի նոր կառավարությունը ավելի բացահայտ է գործելու Հայաստանի դեմ