Էրդողանի փեսան

Մեր հարևան 🇹🇷Թուրքիայում ավտորիտար ավտորիտար իշխանությունը ենթադրում է փոքր թիմով բոլոր ոլորտների ամբողջական վերահսկողություն և ղեկավարում՝ նախագահ Էրդողանի գլխավորությամբ։👁 Հավանաբար լսել եք, որ նշված թիմի գլխավոր անձը Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքն է։ 40-ամյա այս երիտասարդը, որը ստացել է «փեսա» (թուրք.՝ damat) մականունը (ինչը հղում է նաև օսմանյան սուլթանների օրոք գոյություն ունեցող «փեսայի» ինստիտուտին), արդեն հասցրել է զբաղեցնել մի շարք կարևոր պետական պաշտոններ։ Մասնավորապես՝ նա ընտրվել է պատմգամավոր, 2015-2018թթ. զբաղեցրել է էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի պաշտոնը։ Իսկ օրերս ձևավորված նոր կառավարությունում նա ստացել է 💵ֆինանսների նախարարի պորտֆելը։ Ինչպես հասկանում եք, դա երկրի գլխավոր կառույցն է, որը պատասխանատու է տնտեսության համար (մինչև այս հունիս գոյություն ուներ Էկոնոմիկայի նախարարություն, բայց այն վերացվեց)։albayrakԲացի դրանից, օրերս ընդունված որոշմամբ 📊Թուրքիայի վիճակագրական ծառայությունը անցնում է Ֆինանսների նախարարության ենթակայության տակ։ Նոր օրենքով ծառայության աշխատակիցները այլ գերատեսչություններից չեն ստանալու ոչ մի խորհրդատվություն հաշվարկման մեթոդների և գործընթացների, տվյալների աղբյուրների և դրանց հրապարկման վերաբերյալ։ Ինչպես տեսնում ենք, այնպես է արվում, որ Թուրքիայի ողջ ֆինանսական հոսքը վերահսկվի փեսայի կողմից։ Իմիջիայլոց, փեսան ժամանակին հաճախել է Ֆ. Գյուլենի (Ֆ. Գյուլենը Էրդողանի կառուցած դիսկուրսում Թուրքիայի գլխավոր ներքին ու արտաքին թշնամին է) ցանցի դպրոցներից մեկը, ինչի մասին այսօր, բնականաբար, բոլորը լռում են ու լռեցվում։🤐
🔑Վերջապես, փեսայի անունը հիշատակվում է որպես Էրդողանի գլխավոր ժառանգորդ, ինչը դրդում է մեզ ուշադրության կենտրոնում պահել վերջինիս։ Իմիջիայլոց, դատելով փեսայի վերջին 2-3 տարիների գործունեությունից՝ կարող եմ ենթադրել, որ 🇦🇿Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների գլխավոր բանագնացներից ու միջնորդներից մեկը հենց նա է։ Այսպիսի բաներ в датском королевстве։

***
Telegram-իս ալիքում էս ամեն ինչը ավելի շուտ է հայտնվում, էնպես որ գրանցվե՛ք ու կարդացե՛ք՝ https://t.me/varuzhandragoman