Եկող տարի տեղի կունենան երկու գիտաժողովներ, որոնք պետք է որ հետաքրքրեն թյուրքագետներին։
1. Second European Convention on Turkic, Ottoman and Turkish Studies
Դրանցից առաջինը համաեվրոպական թյուրքագիտական գիտաժողովն է՝ Second European Convention on Turkic, Ottoman and Turkish Studies, որը տեղի կունենա 2016թ. սեպտեմբերի 14-17-ին Համբուրգում (Գերմանիա)։ Գիտաժողովում կգործեն մի քանի թեմատիկ սեկցիաներ՝ Օսմանագիտություն, թուրքագիտություն, թյուրքական գրականագիտություն, թուրքագիտություն, սոցիալական գիտություններ և միգրացիա, մշակութային մարդաբանություն, կրթություն, կրոնագիտություն, երաժշտագիտություն, Կենտրոնական Ասիայի, Վոլգայի, Սիբիրի լեզբվաբանություն և այլն։ Դիմելուն դեռ երկար ժամանակ կա՝ մինչև 2016թ. ապրիլի 1-ը։ Իմիջիայլոց, գիտաժողովի պատվավոր հյուրն է գերմանացի հայտնի օսմանագետ, թյուրքագետ Սուրեյա Ֆարոքին։ Դիմելու համար տե՛ս գիտաժողովի պաշտոնական էջը։
2. The Displacement and Extinction of the Pontic-Greeks. 1915-1923
Մյուս գիտաժողովը դարձյալ Գերմանիայում՝ Բեռլինում է։ Գիտաժողովը նվիրված է Պոնտոսի հույների տեղահանությանը՝ The Displacement and Extinction of the Pontic-Greeks. 1915-1923 (Պոնտոսի հույների տեղահանությունն ու վերացումը 1915-1923թթ.)։ Գիտաժողովին ընդունվում են ամենատարբեր թեմաներին անդրադարձող զեկույցներ, բայց հատկապես խրախուսվում են վերոնշյալ թեմաները.
– Հունական համայնքները Օսմանյան կայսրության վերջին փուլում
– Բալկանյան պատերազմներն ու բնակչության փոխանակումները
– Երիտթուրքական ազգայնականությունն ու հակահունական գործողությունները Առաջին աշխարհամարտի տարիներին
– Քեմալականները սոցիալ-քաղաքական տեսիլները և Արևելյան հարցը
– Հույն-թուրքական պատերազմը
– Լոզանի պայմանագիրն ու հույն-թուրքական բնակչության փոխանակումը
– Պոնտական հույների տեղահանությունը
– Ցեղասպանության արդյունքները։
Գիտաժողովի կազմակերպիչներն են Բոխումի Ռուրի համալսարանի Սփյուռքի և Ցեղասպանագիտության ինստիտուտը (Institut für Diaspora und Genozidforschung, Ruhr-Universität Bochum)։ Մանրամասները տե՛ս գիտաժողովի էջում։ Դիմումների վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է։