Ստամբուլի «Վոդաֆոն Արենա» մարզադաշտի մոտ տեղի ունեցած պայթյունից մի քանի օր անց հերթական պայթյունն է որոտացել երեկ Կայսերիում (Կեսարիա)։
Քաղաքի Էրջիյես համալսարանի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում այս պահի դրությամբ զոհվել է 13 մարդ, 55 հոգի վիրավոր է։
Հետաքրքրական է, որ պայթյունից հետո մի հոծ խումբ թուրքեր անմիջապես շտապել են դեպի քրդամետ HDP կուսակցության նահանգային գլխամասային գրասենյակի մոտ և փորձել ներխուժել գրասենյակի տարածք՝ գոչելով «Kana kan, dişe diş»՝ «Ակն ըդ ական, ատամ ընդ ատաման» (թեև բառացի էսպես է՝ «Արյանը՝ արյուն, ատամին՝ ատամ»)։
Ինչպես նախորդիվ կանխատեսել էի, վերջին շրջանի իշխանական հռետորաբանությունը և «Ազգային մոբիլիզացիայի» հայտարարությունը Էրդողանի կողմից անուղղակի ուղղված են քորդերի դեմ, ինչը ենթադրում է վերջիններիս դեմ թուրք ազգայնամոլական տրամադրությունների կտրուկ աճ և անպատժելիության մթնոլորտի ստեղծում։ Ստորև բերված տեսանյութում կարելի է լսել և տեսնել, թե ինչպես է կատարվում հարձակումը՝ ոչնչացնելով կուսակցության դրոշները, հայոյանքներ վանկարկելով։
Kayseri’de yaşanan patlama sonrası sivil faşistler “kan’a kan, dişe diş intikam” sloganlarıyla HDP Kayseri İl Binasını basmak istedi pic.twitter.com/0TVEE1CkH0
— hayritunc (@hayriituncc) December 17, 2016
//platform.twitter.com/widgets.js
Իսկ այս հոլովակում լսվում է, թե ինչպես են հավաքվածները կոչ անում վառել մարդկանց։
Kayseri HDP İl Binasına yönelik yaşanan faşist saldırının en net görüntüleri
“Yakın” bağırışları, küfürler
İnsanları yakmaktan bahsedenler.. pic.twitter.com/mh6l21cLec— hayritunc (@hayriituncc) December 17, 2016
//platform.twitter.com/widgets.js
Այս պահին շենքը, որտեղ գտնվում է գրասենյակը, հրի է մատնվել, իսկ շենքի վրա ազգայնականները կախել են ազգայնամոլական շարժման դրոշը։