2015թ. հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) նախագահ Ռ.Թ. Էրդողանի գլխավորությամբ օգտագործեց թուրք-քրդական հակամարտության (արհեստական) սրացումը որպես նոր արտահերթ ընտրությունների համար քարոզչական հիմնական թեմա՝ կոչ անելով քվեարկել իր կուսակցության օգտին, որպեսզի երկրում վերանա ահաբեկչությունն ու սպանդը։
Ինչպես տեսանք, 2015թ. նոյեմբերին այս մոտեցումը տվեց իր «դրական» արդյունքն ու ԱԶԿ ստացավ անհրաժեշտ ձայները՝ հենևելով մասնավորապես ազգայնական և կայունյուն փնտրող զանգվածների վրա։
Նման մոտեցում կիրառվում է նաև այժմ՝ սահմանադրական բարեփոխումների նախընտրական արշավի շրջանակներում։ ԱԶԿ և կառավարության ամենաբարձրաստիճան պաշտոնյաներ կոչ են անում քվեարկել փոփոխությունների օգտին, որպեսզի «երկրում ամեն բան կարգավորվի»։