Ասիական բանկի վերջը

bankasyaԷրդողանի՝ Թուրքիայի հանրապետության նախագահ դառնալուց հետո էլ չի դադարում վերջինիս և Գյուլենի միջև հակամարտությունը: Ավելին, Էրդողանը հետևողականորեն հարվածներ է հասցնում Գյուլենի «կայսրության» կարևորագույն սյուներին: Այսպես, գյուլենական դպրոցներից հետո հերթը հասավ ֆինանսա-բանկային ոլորտի խոշոր խաղացող՝ Ասիա Բանկին (ASYA BANK):

Դեռևս գարնանը սկսված «հարձակումը» գյուլենական այս բանկի վրա կարծես թե մոտենում է ավարտին՝ բանկի «պայթյունի» հավանական վերջաբանով: Մանրամասն վերջին օրերին և այս տարի կատարվածը նկարագրված է Բլումբերգի այս հոդվածում:

Այս ամենը ևս մեկ անգամ հուշում է, որ Էրդողանի նախագահի պաշտոն զբաղեցնելը կարևոր չէր, այլ առավել կարևոր է, թե ինչ զարգացումներ են տեղի ունենալու դրանից հետո՝ առաջիկա ամիսների ընթացքում: Հնարավոր է, որ մենք ականատեսը լինենք Թուրքիայի ժամանակակից պատմության ամենաբախտորոշ փուլին: