Ահմեթ Քայա՝ վտարանդի երգիչը

ahmet-kaya-640x36017 տարի առաջ այսօր Փարիզում վտարանդիության մեջ մահացավ Թուրքիայի այդ ժամանակի կենդանի լեգենդ դարձած երգիչ Ահմեթ Քայան (Ahmet Kaya)։

Նա Փարիզում էր հայտնվել 1999թ., երբ փաստացի կյանքին սպառնացող վտանգի պատճառով ստիպված էր փախնել իր հայրենի երկրից։ Թուրքական շուուբիզնեսի գերաստղը այդ իրավիճակում էր հայտնվել մի պարզ պատճառով. նա հանդգնել էր հեռուստատեսությամբ խոսել այն մասին, որ ինքը կիսով չափ քուրդ է և ուզում է, որը բոլորը հավասար լինեն ու իրենց լեզվով խոսելու, երգելու իրավունք ունենան։
Ինչ խոսք, մինչև էսօր Քայայի երգերը դասական են՝ լի արևելյան պոետիկայով, իսկ մահվանը նախընթաց տարիներին ստեղծած գործերը արտահայտում են երգչի անձնական դժբախտությունը՝ հայրենիքից հեռու լինելն ու պախարկվելը։
***
Անցյալում տարիներս թողի,
Լացող մի կին թողեցի,
Ձախ կողմս դատարկ թողի:

Ախ, որտեղի՜ց իմանաք,
Թե ես ումից խռովեցի։

(թարգամանությունը՝ Վարուժան Գեղամյանի)

[youtube https://www.youtube.com/watch?v=erNoUAkv83w&w=560&h=315]