2016թ. աշնանը լույս է տեսել թուրքագետ Արթուր Դումանյանի «1980 թվականի ռազմական հեղաշրջումը Թուրքիայում» մենագրությունը։ Մենագրությունը նվիրված է Թուրքիայի Հանրապետության պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկին՝ 1980 ռազմական հեղաշրջմանը, որը ոչ միայն հիշատակվում է որպես ամենաարյունալի հեղաշրջում, այլև այս իրադարձությամբ սկզբնավորվեց պատմության մի նոր փուլ, որ մասնագիտական շրջանակներում կոչվում է Թուրքիայի Երրորդ Հանրապետություն։
Մենագրության մեջ ուսումնասիրության են ենթարկվել Թուրքիայում 1980թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման նախադրյալները, պատճառներն ու հետևանքները: Փաստագրական հենքի վրա ներկայացված են հեղաշրջման նախապատրաստումն ու իրագործումը, դրան հետևած գործընթացները և զարգացումները: Նախատեսված է արևելագետ-թուրքագետների, պատմաբանների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանակների համար:
Գրքի էլեկտրոնային տարբերակը կարող եք ազատ ներբեռնել մեր գրադարանից՝ սեղմելով այստեղ։
Այս թեմայով տե՛ս նաև 7 աշխատանք, որ պետք է կարդալ Թուրքիայում 1960թ. զինվորական հեղաշրջման մասին։