Երիտասարդ հետազոտողի դպրոց

«Ճանաչելով Մերձավոր Արևելքը» հատուկ դասընթաց

Հայաստանը որպես Մերձավոր Արևելքի մաս մշտապես կարիք ունի հետևելու, գնահատելու և արձագանքելու իր անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջանի զարգացումներին ու խնդիրներին։ Այս նպատակով կարևոր է ոչ միայն ճանաչել մեր անմիջական հարևաններին, այլև արձանագրել ու ճիշտ վերլուծել դրանցում տեղ գտած գործընթացները՝ այդպիսով հնարավոր դարձնելով արդյունավետ որոշումների կայացումը բոլոր ոլորտներում՝ բիզնեսից մինչև քաղաքականություն։

Ելնելով այս անհրաժեշտությունից՝ «Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակագիտական ՀԿ-ն հայտարարում է «Երիտասարդ հետազոտողի դպրոց» հատուկ ծրագրի մեկնարկը։

Նպատակ. «Ճանաչելով Մերձավոր Արևելքը» դասընթացի շրջանակներում մասնակիցները ստանալու են Մերձավոր Արևելքի և, մասնավորապես, Հարավային Կովկասի տարածաշրջանային իրադարձությունները հետազոտելու պրակտիկ գիտելիքներ ու հմտություններ, և դրանք գործնականում կիրառելու իրական հնարավորություն։

Ում համար է դասընթացը. Դասընթացը նախատեսված է տարածաշրջանային աշխարհաքաղաքականությամբ և սոցիալ-մշակութային զարգացումներով հետաքրքրված երիտասարդների համար, ովքեր ունեն տարածաշրջանի մասին անհրաժեշտ բազային գիտելիքները։

Դասընթացն անվճար է, բաղկացած է 10-12 հանդիպումից և անց է կացվելու շաբաթական մեկ անգամ, Երևան քաղաքում։

Ինչպես մասնակցել. Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 25-ը լրացնել հետևյալ հայտը։ Մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։ Դասընթացը մեկնարկելու է 2026 թ. ապրիլին։ Տեղերը սահմանափակ են։

Հարցերի դեպքում կարող եք գրել armadvancedstudies@gmail.com էլ. փոստին։

 

__________

«Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակագիտական հասարակական կազմակերպության նպատակն է նպաստել ՀՀ և տարածաշրջանի կայուն զարգացմանը, անվտանգային ոլորտի բարեփոխմանը, ՀՀ մարդկային կապիտալի համակարգված զարգացմանը։ Դասընթացի ծրագիրն իրականացվում է ԱՄՆ-ում գործող «Հայ արծիվներ հիմնադրամի» (Armenian Eagles Foundation) հետ համագործակցությամբ։