You are currently viewing Սևան՝ Թուրքիայի ամենապրովոկացիոն մտավորականը

Սևան՝ Թուրքիայի ամենապրովոկացիոն մտավորականը

Սևան ՆշանյանՊորլսահայ հայտնի լեզվաբան, գրող և հասարակական գործիչ Սևան Նշանյանի և նրա իրականացրած ծրագրերի մասին պատմող վավեգրական ֆիլմը շատ եմ խորհուրդ տալիս, որ դիտեք: Հետաքրքիր է լսել Թուրքիայի «ամենապրովոկացիոն» մտավորականի ու իր ընկեր, հայտնի գրող Ազիզ Նեսինի որդի, հայտնի մաթեմատիկոս Ալի Նեսինի արկածների ու գաղափարների մասին անձամբ իրենցից: 2014թ. Սևան Նշանյանը դատարպարտվեց 16 տարվա ազատազրկման և այժմ այն մի քանի տասնյակ Թուրքիայի մտավորականների ու լրագրողների թվում է, ովքեր ձերբակալված են իրենց գրառումների համար։ Բնականաբար, սա մարդու հիմնարար ազատությունների կոպիտ խախտում է։

Օգտակար տեղեկություն.
Սևան Նշանյանի երկու կարևոր գիտական աշխատությունները՝ «Sözlerin Հիշե՛լSoyağacı: Çağdaş Türkçenin Etimolojik Sözlüğü»-ն («Բառերի տոհմածառը. ժամանակակից թուրքերենի արմատական բառարան») և «Adını Unutan Ülke: Türkiye’de Adı Değiştirilen Yerler Sözlüğü»-ն («Իր անունը մոռացող երկիրը. Թուրքիայի անվանափոխված բնակավայրերի բառարան»), գրեթե ամբողջությամբ հասանալի են համացանցում: Սեղմե՛ք անվանումների վրա:

ՖԻԼՄԻ ՀԱՅԵՐԵՆԸ (ՀԱՏՎԱԾԱԲԱՐ)
[youtube https://www.youtube.com/watch?v=Vuq_m2e2ZHg]
ՖԻԼՄԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ (ԹՈՒՐՔԵՐԵՆ)

[youtube http://www.youtube.com/watch?v=c-VRrjuQTwE]

Հ.Գ. «Շանթ» Հ/Ը եթերում հեռաձարկվող «Աշխարհի հայերը» հաղորդաշարի շրջանակներում լրագրող Արտյոմ Երկանյանը հանդիպել էր Սևան Նշանյանին։ Նույնպես հետաքրքիր զրույց է ու արդեն բոլորովին հայերեն։
[youtube https://www.youtube.com/watch?v=SjUyZEr0R7I]