You are currently viewing Kelimebaz # 4 | okul – école

Kelimebaz # 4 | okul – école

111625_originalԹուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո քեմալականների նախաձեռնած ազգակերտման (nation-building) գործընթացում կարևորագույն գործիք էր լեզուն։ Ուստի 20-ականների վերջին նախաձեռնված լեզվական բարեփոխումները մեծ տեղ էին զբաղեցնում թուրքական օրակարգում։ Այս գործընթացի ժամանակ շրջանառվող տեսակետներից մեկն այն էր, որ լեզուն պետք է հիմնված լինի թուրքական/ասիական արմատի ու եվրոպական մտածողության վրա։ Այս դիրքերից էլ ընթանում էր ժամանակակից թուրքերենի ձևավորման վերջին փուլը։ Պետական քաղաքականություն իրականացնող Թուրքական լեզվական ընկերությունը (որի գլխավոր քարտուղարը այդ տարիներին հանրահայտ Հակոբ Մարթայանն (Դիլաչար) էր) ակտիվ շրջանառության մեջ էր դնում բառեր, որոնք հաճախ ստեղծվել էին արհեստական։ Դրանց մի մասը չմնաց լեզվում, իսկ մի մասը դարձավ կիրառելի և այսօր էլ խիստ գործածական է։

Այսպիսի մի բառ է «okul»֊ը, որին ծանոթ են հայաստանցիների նույնիսկ այն մասը, ովքեր թուրքերեն չգիտեն («okul defteri» արտահայտությունը ժամանակին զարդարում էր բոլոր դպրոցական տետրերի կազմերը)։ Նայենք այս բառի ստուգանությանը։

Համաձայն Nişanyan Sözlük արմատական բառարանի, «okul»-ի հիմքում ընկած է հին թյուրքական okı-ը, որ «կանչել» է նշանակում։ Համաձայն Kubbeltı Lugatı-ի, բառը ստեղծվել է ֆրանսերենի «école» (դպրոց) բառի նմանությամբ՝ oku-l (հնչողությամբ իրար են նման)։

Ժողովրդական ստուգանությունը այս բառի համար ունի շատ հետաքրքիր բացատրություն.
Screen Shot 2016-04-18 at 15.08.37

Համաձայն դրա, okul-ը «oku lan» (կարդա՛, ա՛յ տղա) արտահայտության առաջին 4 տառերի հապավումն է։