Օսմանյան արձանագրությունների շտեմարան

Տոկիոյի միջազգային հարաբերությունների համալսարանը և Թուրքական պատմագիտական ընկերությունը համատեղ գործարկել են նոր վիրտուալ շտեմարան՝ Database for Ottoman Inscriptions/Osmanlı Kitabeleri Projesi (Օսմանյան արձանագրությունների շտեմարան): Շտեմարանի նպատակն է մեկ տեղում հավաքել Օսմանյան նախկին տարածքում գտնվող օսմաներեն, արաբերեն և պարսկերեն արձանագրությունները, որոնք հանդիպում են ճարտարապետական զանազան հուշարձանների վրա: Հատկանշական է, որ շտեմարանում կարելի է գտնել այնպիսի հուշարձաններ, որոնք այսօր արդնե գոյություն չունեն: Ծրագրի առաջին փուլում (որը կտևի հինգ տարի) նախատեսվում է հավաքագրել Ստամբուլի (Կոնստանդնուպոլսի), այնուհետև Բուրսայի և Էդիրնեի քաղաքների արձանագրությունները:

Շտեմարանը ունի փնտրելու հարմար համակարգ, ինչի շնորհիվ կարելի է փնտրել ըստ վայրի, հուշարձանի տիպի, ստեղծման ժամանակի և այլն: