You are currently viewing Պրոֆեսոր Զյուրխեր. «Բավական է»։
Prof. dr. Erik-Jan Zürcher

Պրոֆեսոր Զյուրխեր. «Բավական է»։

Ժամանակակից թյուրքագիտության գլխավոր դեմքերից մեկը հոլլանդացի Էրիկ Յան Զյուրխերն է (Erik-Jan Zürcher)։ Նրա հեղինակած «Թուրքիա. ժամանակակից պատմություն» աշխատանքը դասագրքային գործ է աշխարհի շատ համալսարաններում։

Prof. dr. Erik-Jan Zürcher
Prof. dr. Erik-Jan Zürcher

Լեյդենի համալսարանի թյուրքագիտության ամբիոնի վարիչը 2016թ. մայիսի 9-ին հոլլանդական թերթերից մեկում հանդես է եկել բաց-նամակով, որտեղ հայտնում է իր դժգոհությունը ներկայումս Թուրքիայում ծավալվող բռնապետական վարչակարգից և որպես բողոքի նշան՝ հրաժարվում է Թուրքիայի կողմից իրեն արժանացրած պատվո մեդալից և այն վերադարձնում Թուրքիա։
Հոդվածը վերնագրված է «Բավական է. մեդալը կվերադարձվի» (Enough is enough – the medal will be returned)։ Ձեզ եմ ներակայացնում այդ հոդվածը՝ թարգմանաբար (հատվածներ)։ Ամբողջականը անգլերեն տեքստը տե՛ս ներքևում։ Հիշեցնեմ, որ անցյալ տարի Զյուրխերը խոսել էր նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին։

Մոտ մեկ տասնամյակ առաջ Թուրքիայի այն ժամանակ արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլը ինձ պարգևատրեց Թուրքիայի Հանրապետության «Բարձր ծառայության համար» մեդալով։ Ես ստացա այդ պարգևը, որ բաղակցած էր դիպլոմից և մեծ ոսկե մեդալից, Հաագայում Թուրքիայի դեսպանատանը տոնական միջոցառման ժամանակ։ Պատճառը, որի համար ես արժանի է համարվել այդ մեդալը ստանալու, այն էր, որ դրան նախորդած տարիներին ես ակտիվորեն փորձել էին ծանոթացնել հոլլանդացի քաղաքական գործիչներին Թուրքիայի հետ և պայքարել նախապաշարմունքների դեմ։

2002-2004թթ. Թուրքիայի ջանքերը դառնալ Եվրոմիության անդամ, որ արդեն այդ ժամանակ քառասուն տարեկան էին, աշխուժացան։ Ռ. Թ. Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցության կազմած կառավարությունը խելացնոր արագությամբ դեմոկրատացնում էր Թուրքիան։ Իշխանության առաջին երկու տարիներին նոր կառավարությունը ընդունեց մոտ երեք հարյուր օրենքներ, որոնց մեծամասնությունն ուղղված էր վերացնելու ավտորիտար պետական կառուցվածքը, որը ժառանգվել էր 1980 ռազմական հեղաշրջումից և որը մինչ այդ ղեկավարում էին զինվորականները։ Որպես սրա արդյունք 2003թ. հոկտեմբերին ԵՄ-ն համաձայնեց Թուրքիայի հետ սկսել անդամակցության բանակցություններ… 2004թ. դեկտեմբերին Հաագայում գագաթնաժողովի ժամանակ որոշվեց առաջ տանել անդամկցության գործընթացը։

Այդ տարիներին իմ փոքրիկ ներդումն այն էր, որ ես պնդում էի (Government Policy WRR-ի Գիտական խորհրդի համար), թե Թուրքիան կարող է իսկապես լինել ԵՄ անդամ, քանի որ այն մասն է Եվրոպայի պատմության (…) և միայն այն հանգամանքը, որ այդ երկրի բնակչության 98 տոկոսը մուսուլմաններ են չպետք է խոչընդոտի Թուրքիայի անդամակցությանը, քանի որ իսլամը նույնպես Եվրոպայի պատմության մի մասն է և քանի որ աշխարհիկությունը խոր արմատներ է գցել Թուրքիայում վերջին ութսուն տարվա ընթացքում (առնվազն գոնե այնչափ, որչափ, օրինակ, Լեհաստանում)։ Ես աջակցում էի Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, քանի որ կարծում էի, որ Եվրոպան կարող է արդյունավետ պաշտպանել իր շահերը Մերձավոր Արևելքում և Կովկասում միայն Թուրքիայի հետ միասին։

Իմ այս պնդումները գործում են նաև այս օր։ Ինչում եմ ես ամբողջությամբ սխալվել, դա իմ սպասումներն ու կանխատեսումներն էին, որ անդամակցության գործընթացը կուժեղացնի ժողովրդավարական ուժերը Թուրքիայում և դա անդառնալիորեն կզարգացնի օրենքի ուժը։ Ես անտեսում էի իմ աշխարհիկ թուրք ընկերների զգուշացումները, որ Էրդողանը օգտագործում է ԵՄ-ն և անդամակցության գործընթացը որպես միջոց վերացնելու իր ներքին թշնամիներին և աստիճանաբար մեծացնելու իսլամի դերը հասարակության մեջ։ Ես կարծում էի, որ դրանք կարճատես սակարկումներ էին։ Ես սխալվել եմ, փաստորեն, իսկ նրանք ճիշտ էին։

Տեսե՛ք, թե ուր ենք մենք հասել հիմա՝ 14 տարի և Էրդողանի ու իր կուսակիցների մոտ 10 ընտրական հաղթանակներից հետո.

  • Վստահ լինելով, որ դա կօգնի ընտրություններում հաղթելու համար՝ Էրդողանը գիտակցաբար դադարեցրեց խաղաղության գործընթացը քրդերի հետ և վերսկսեց պատերազմը PKK (Քրդական բանվորական կուսակցություն) դեմ։
  • 2015թ. հունիսին ընտրություններում չստանալով իր ցանկացածը՝ էրդողանը նոր ընտրություններ ցանկացավ և այդ պատճառով սաբոտաժի ենթարկեց կոալիցիոն կառավարություն ձևավորելու գործընթացը, ինչը կարող էր կանխել բևեռացումը։
  • Այն գիտնականները, որոնք հրաժարվեցին մասնակցել PKK դեմ պայքարին և պահանջեցին վերականգնել խաղաղության գործընթացը, հետապնդվում են, իսկ որոշները հեռացվում են իրենց համալսարաններից։
  • Մեդիան ամորձատված է։ ԶԼՄ-ները կամ գործում են որպես իշխանության խոսափողներ, կամ էլ ինքնագրաքննությամբ են զբաղվում։
  • Սոցիալական մեդիան ուժեղ վերահսկողության տակ է և հաճախ փակվում է։
  • Լրագրողներն ու խմբագիրները, ովքեր բացահայտել էին թուրքական հատուկ ծառայությունների կողմից Սիրիայում ջիհադիստներին զենք ուղարկելու փաստը, դատապարտվեցին հինգ տարվա ազատազրկման պետական գաղտնիքը հայնելու մեղադրանքով (կնշանակի, որ նրանց պատմությունը ճիշտ էր)։
  • Հանրապետության Սահմանադրական դատարանը սպառնալիքներ է ստանում երկրի նախագահից, ով բացահայտ հայտարարում է, որ չի հարգում այն։
  • Երկրի վարչապետը, ով հանդես է գալիս համեմատաբար ավելի մեղմ դիրքերից (բայց ոչ մի դեպքում՝ լիբերալ), հրաժարական է տալիս՝ նախագահից դրդված։
  • Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ հետապնդվում են «նախագահին վիրավորելու համար»։
  • Եվրոպայի քաղաքացիները, ովքեր քննդատական խոսքեր են հնչեցնում Էրդողանի հասցեին (ինչպես օրինակ հոլլանդացի հրապարակախոս Էբրու Ումարը (Ebru Umar)), հետապնդվում են ու պահվում են Թուրքիայում։
  • Միևնույն ժամանակ իշխող կուսակցությունը օգտագործում է իր ուժային մենիշխանությունը իսլամական նորմերն ու արժեքները հասարակական կյանքում ավելի դոմինանտ դարձնելու համար…։

Այս ամենը համոզեց ինձ, որ Ռ.Թ. Էրդողանի Թուրքիան չի կարող և չպետք է դառնա Եվրոմիության անդամ։ Երբեք։ Մի երկիր, որտեղ քաղաքականությունը, իրավական համակարգը, մեդիան, համալսարաններն ու անձինք (եթե նույնիսկ նրանք ապրում են Եվրոպայում) դարձել են խաղալիք դե-ֆակտո բռնապետի և իր հոգեկան խանգարվածների խմբավորման համար, ուր հիմնաքարային ազատություններն ու օրենքի ուժը դադարել են աշխատել, չի կարող լինել եվրոպական երկիր։ Վերոնշյալ բնորոշումներից շատերը կարելի է վերագրել և Հունգարիային (ԵՄ անդամ), սակայն Հունգարիան փոքր է և ԵՄ համար ոչ ավել, քան անհարմարություն (nuisance)։ Թուրքիայի բնակչությունը ութ անգամ մեծ է [Հունգարիայից], և, ինչը շատ կարևոր է, այդ բնակչության կեսը համոզված աջակցում է Էրդողանի քաղաքականությանը և ավելին, երկրպագում նրան որպես «նոր Թուրքիայի» ճարտարապետ և խորհրդանիշ։ …

Իհարկե, ԵՄ և Հոլլանդիան պետք է հարաբերություններ ունենան Թուրքիայի հետ։ Մենք մենակ չենք այս աշխարհում և աշխարհի այն հատվածը, ուր հարգում են մարդու իրավունքները, հիմնարար ազատություններն ու օրենքի ուժը, ցավոք շատ սահմանափակ է և գնալով փոքրանում է։ Մենք բիզնեսով ենք զբաղվում (թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական) այլ երկրների հետ, որոնք գտնվում են ազգայնական բռնապետների ձեռքերում (Չինաստան, Ռուսաստան, Եգիպտոս), սակայն այս դեպքում խնդիրն այն է, որ շնորհիվ Էրդողանի, Թուրքիան այժմ մտնում է այս ցանկի մեջ, և ոչ թե ԵՄ անդամության թեկնածուների ցուցակում։

Ահա թե ինչու մեդալը այժմ զգուշորեն կփաթաթվի և կուղարկվի հետ դեսպանատուն։ Ես երկար ժամանակ երկմտում էի, ոչ թե այն պատճառով, որ դեռ պատրանքներ ունեի կապված Էրդողանի և նրա տեսակի հետ, այլ քանի որ այսպիսի ցուցադրական քայլը կարող է վնասել ինձանից բացի նաև ուրիշներին, հատկապես այն տասնյակ մագիստրոսներին և ասպիրանտներին, ում գիտական ղեկավարն եմ եղել ես, և որոնցից շատերը վերադարձել են Թուրքիա։ Իմ ստորագրությունը կա նրանց դիպլոմների վրա։ Այնուամենայնիվ, ես այլ ընտրություն չունեի։ Ես հաստատ պարտավոր եմ անել այս քայլը, քանի որ որպես թյուրքագիտության պորֆեսոր, ես դիտարկվում եմ որպես հեղինակություն Թուրքիայի հետ կապված հարցերում։ Ես պետք է անեմ սա որպես բողոքի նշան Թուրքիայում Էրդողանի բռնապետական վատ կառավարման դեմ, ինչպես նաև որպես ճանաչումն այն փաստի, որ 12 տարի առաջ ես սխալվել էի. Թուրքիան չի մոտեցել Եվրոպային (ինչպես որ թվում էր 2002-2006թթ.), բայց 2007-ին այն հեռացավ։ Այսպիսով, նրա անդամակցությունը այլևս իրատեսական տարբերակ չէ։ Մեր քաղաքական առաջնորդները պետք է ասեն շատ հստակ և բարձր. Բավական է։

Էրիկ-Յան Զյուրխեր,
Թյուրքագիտության պրոֆեսոր, Լեյդենի համալսարան

English translation of Prof. Dr. Erik Jan Zurcher’s recent article about Turkey:

Enough is enough – the medal will be returned.

Over a decade ago the then foreign minister Abdullah Gül awarded me the “Medal of High Distinction” of the Republic of Turkey. I received the award, consisting of a diploma and a gigantic gold medal, during a festive ceremony at the Turkish embassy in The Hague. The reason I was deemed worthy of the medal was that in the preceding years I had actively tried to inform the Dutch politicians, and the public in general, about Turkey and to combat prejudices.

In the years 2002-2004 the attempts of Turkey to become a member of the European Union, which even then were forty years old, had picked up speed. The new Turkish government of the Party of Justice and Development of prime minister Tayyip Erdoğan, was democratising Turkey at breakneck speed. In the first two years of the new regime over three hundred laws were passed, the vast majority of which aimed to dismantle the authoritarian state that was a legacy of the 1980 military coup and that was still dominated by the army. In recognition of this, the EU in October 2003 agreed to start membership negotiations with Turkey as soon as some final requirements had been met. In December 2004, during a summit in The Hague, the decision to go ahead was taken.

My small contribution in those years was to argue (in a report for the Scientific Council for Government Policy WRR among others) that Turkey could indeed be a part of the EU, because it shared a history with Europe (after all the centre of gravity of the Ottoman Empire had lain in southeastern Europe for centuries); and that the fact that 98 percent of the citizens of Turkey were Muslims should not stand in the way of Turkey’s entry, because Islam too was part of European history and because after eighty years secularism had struck deep roots in Turkey, at least as deep as in – for instance – a country like Poland. I advocated Turkey’s entry into the EU because I thought that Europe could effectively defend its interests in the Middle East and the Caucasus region only with Turkey on board.

These arguments are still valid today. What I got completely wrong was my expectation – and prediction – that the accession process would strengthen the democratic forces in Turkey and that it would make the development of the rule of law irrevocable. I ignored warnings from secularist Turkish friends that Erdoğan was only using the EU and the accession process to destroy his internal enemies and gradually to increase the role of Islam in society, seeing them as short-sighted fear mongering. I was wrong, however, and they were right.

Look where we are now after 14 years and more than ten election victories for Tayyip Erdoğan and his party:
– Because he thought it would win him the election, Erdoğan consciously wrecked the peace process with Kurds and reignited the internal war against the PKK.
– Because he wanted new elections when those of June 2015 did not yield the result he looked for, he sabotaged the formation of a coalition government, which could have counteracted polarisation.
– Academics who distanced themselves from the renewed war against the PKK and demanded a resumption of the peace process, are being persecuted and sometimes have been fired by their universities.
– The media have been emasculated . They either function as mouthpiece of the regime or adopt self-censorship.
– Social media are tightly controlled and often shut down.
– Journalists and editors who report on secret arms deliveries of the Turkish secret service to Syrian Jihadists are convicted to five years in prison for divulging state secrets (so the story was true!)
– The constitutional court of the republic is threatened by the president, who openly states he does not respect it.
– A prime minster who advocates a somewhat softer (though by no means liberal) line is brought down by the president.
– Thousands of Turkish citizens are being prosecuted for “defamation of the president.”
– European citizens who speak critically about Erdoğan, like Dutch publicist Ebru Umar, are prosecuted and held in Turkey.
– In the mean time the party uses its power monopoly to make islamic norms and values ever more dominant in the public space – in most places finding a prayer room is now a lot easier than a seller of alcoholic beverages.

All of this has convinced me that the Turkey of Tayyip Erdoğan cannot and should not become a member of the European Union – ever. A country where politics, the legal system, the media, universities and individuals (even if they live in Europe) have become playthings for a de-facto dictator and his clique of sycophants; where the fundamental freedoms and the rule of law have ceased to function, cannot be a European country. Many of these characteristics are valid for Hungary as well – an EU member – but Hungary is small and for the EU as a whole no more than a nuisance. Turkey’s population is eight times as large and – this is crucial – half of that population staunchly supports the policies of Erdoğan and even more: venerates him as the architect and symbol of the “new Turkey.” A Europe in which the successive crises surrounding the Euro, Greece and the Syrian refugees have shown that it is only partially built on shared values as it is, could never tame this Turkey once it is in, it would be destroyed by its accession.

Of course the EU, and the Netherlands, have to deal with Turkey. We are not alone in this world and the part of the world that respects human rights, fundamental freedoms and the rule of law, is unfortunately limited and getting smaller. We do business – economically as well as politically – with other countries that are increasingly in the grip of nationalist dictators (China, Russia, Egypt) but the point is that, thanks to Erdoğan, Turkey now fits into that list and not the list of candidate members of the EU.

That is why the medal will now be carefully packed and sent back to the embassy. I have hesitated for a long time, not because I had illusions left about Erdoğan and his ilk, but because such a demonstrative act might damage others besides myself, notably the dozens of MA and Ph.D. students that I have supervised over the years, many of whom have returned to Turkey. My signature is on their diplomas. I feel I have no choice, however. I have to do this precisely because, as professor of Turkish studies, I am seen as an authority on Turkey. I have to do it as a sign of protest against the dictatorial misrule of Erdoğan in Turkey but also in recognition of the fact that I was wrong twelve years ago: Turkey has not come closer to Europe (as it seemed in the now far-off years of 2002-2006, but since 2007 it has moved away. So far away that membership is no longer a realistic option. Our political leaders should say so loud and clear. Enough is enough.

Erik-Jan Zürcher, professor of Turkish studies, Leiden University