Ինչքան բան կարող են ասել պատմաբանին կամ հետազոտողին ընդհանրապես քարտեզները, եթե իմանալ, թե ինչպես նրանց «խոսեցնել»։
1980-ականներից քարտեզները սկսեցին կարևոր աղբյուրագիտական դեր խաղալ պատմական հետազոտություններում։Քարտեզների՝ որպես պատմության վերաբերյալ վիզուալ աղբյուրների օգտագործման առաջամարտիկը անգլիացի գիտնական Ջ. Բ. Հարլիին էր, ում աշխատանքները դասական են համարվում այս ոլորտում մինչև օրս։ Այստեղ դրել եմ Հարլիի հոդվածներից մեկը (John Brian Harley. Maps, knowledge and power // The Iconography of landscape. A history of symbolic representations. Cambridge, 1989. P. 277-31), որ շատ կարճ նկարագրում է քարտեզների ուսումնասիրության նոր մեթոդները ու ուղեցույց կարող է դառնալ ձեզ համար, եթե որոշենք ձեր հետազոտության աղբյուր վերցնել քարտեզները (հետաքրքրվողներին կուղարկեմ մի ամբողջ ցանկը ըստ այս թեմայի)։ Օրինակ վերջերս հրատարակված գրքերից մեկը՝ «Geographical Knowledge and Imperial Culture in the Early Modern Ottoman Empire » (Pınar Emiralıoğlu, Ashgate 2014), Հարլիի առաջարկած մեթոդաբանությունն է օգտագործում ցույց տալու համար օսմանյան քարտեզագիրների ու նրանց աշխատանքների դերը օսմանների կայսերական պատկերացումների ձևավորման գործում 16-րդ դարում։ Գիրքը արդեն գրախոսելու եմ։ Հուսամ, շուտով հնարավորություն կունենամ այն տեղադրել բլոգում։
Ինչևէ, իրականում ուզում այսօր ընթերցողիս ներկայացնել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ստեղված մի քանի քարտեզ֊ծաղրանկարներ, որոնք խորհրդանշական կերպով ներկայացնում էին եվրոպական տերությունները (սեղմե՛ք նկարին մեծացնելու համար)։
Տե՛ս շարունակությունը ներքևում։