Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով վերջին 15 տարիներին փաստացի միանձնյա ղեկավարում է Թուրքիայի Հանրապետությունը և հավակնություն ունի պահելու այդ իրավունքը մինչև 2029թ., երիտասարդ տարիներին գումար վաստակելու նպատակով զբաղվել է ամեն տեսակ գործերով՝ ընդհուպ մինչև սիմիթ (յուրատեսական հացի տեսակ) ու լիմոնադ վաճառելով։ Հայտնի է նաև, որ նա Ստամբուլի Քասըմփաշա թաղամասի կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմի խաղացող էր։ Եթե չլիներ նրա հայրը, ով խոչընդոտեց երիտասարդ Ռեջեփի տեղափոխությունը պրոֆեսիոնալ Ֆեներբահչե ֆուտբոլային ակումբ, ապա հնարավոր է, որ այժմ Էրդողանը մարզիչ կամ նախկին ֆուտբոլիստ լիներ։ Ստորև բերված նկարը Էրդողանի ֆուտբոլային անցյալի մի դրվագն է ցուցադրում։
Լուսանկարի պատմություն #4 | Նախկին ֆուտբոլիստը
- Post published:13/09/2017
- Post category:Academia / Uncategorized @hy