Պոլսո Հայոց պատրիարքի դիվանագիտական պատասխանը թուրք լրագրողներին

Գործընկերս՝ Գևորգ Պետրոսյանը, գրում է իր սյունակում. «Թեպետ միջազգային հանրության և Հայաստանի  և սփյուռքի հայերիս համար սա այնքան էլ ընդունելի պատկեր չէ, սակայն պետք է հասկանալ, որ Թուրքիայում Էրդողանի խոսքերին լուրջ ընդդիմանալու դեպքում էլ տեղի հայ համայնքը կարող էր խնդիրներ ունենալ»։

Իրապես, Թուրքիայի հայկական համայնքը մշտապես ապրում է մեծ վախի մթնոլորտում և որոշ հարցերում ընդդիմության թեկուզ ամենաչնչին քայլը կարող է հղի լինել համայնքի համար մեծագույն վտանգներով: Սա լավ են հասկանում նաև թուրքերը:
Նմանատիպ մի դժվար իրավիճակ էր ստեղծվել 1965թ.՝ Հայոց ցեղասպանության 50-ամյակին, երբ ողջ աշխարհում սկսել էր ակտիվանալ Հայ Դատի լուծման համար պայքարը: Թուրք լրագրողները այդ ժամանակ ուղղակիորեն հարցրել էին այն ժամանակվա Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանին. «Արդյո՞ք եղել է ցեղասպանություն»: Շնորհք պատրիարքը խուսափողական պատասխան է տվել՝ ասելով, թե ինքը պատմաբան չէ, և թո՛ղ պատմաբանները պատասխանեն այդ հարցին: Թուրք լրագրողները, սակայն, շարունակել են պնդել հարցը և  պատրիարքը պատասխանել է. «1915-ին ես 7 տարեկան էի, մեր 70 հոգանոց գերդաստանից միայն ես ու մայրս ողջ մնացինք: Աքսորի ժամանակ մորս էլ կորցրի, քանի որ նա ստիպված ամուսնացավ մուսուլման մի թուրքի հետ: Հիմա դուք ինձ պատասխան տվեք, թե ո՞ւր են իմ ազգականները: Եթե դուք գտնեք այս հարցի պատասխանը, դրանով նաև պատասխանած կլինեք ցեղասպանությունը եղե՞լ է, թե՞ ոչ հարցին» (տե՛ս Melkonyan Ռ., «Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության»):
Շնորհք (Արշակ) Գալուստյանը Յոզղաթից էր:

Շնորհք Գալուստյան
Շնորհք Գալուստյան

Յոզղաթի հայկական գերեզմանոցի ավերակներն այսօր:

yozgat-burunkisla...oto-agos-1c6036c

kopievanburr