«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում թուրքագետ Վարուժան Գեղամյանը խոսել է ներտարածաշրջանային խնդիրների մասին: Նա խոսել է Թուրքիայում մարտի 31-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտության պատճառների և հունիսին կայանալիք ընտրությունների մասին.
«Այս պահին վերընտրությանը միայն արձագանքել է Գերմանիան, սակայն Էրդողանի պարագայում դա էական չէ: Ազգայնական դիսկուսն այս օրերին խիստ ուժեղանալու է: Պատահական չէ, որ այսօր պրոիշխանական թերթերը խոսում են քրդերի հետ նոր ժողովրդավարական գործընթաց սկսելու մասին»:
Նրա խոսքով՝ պրոիշխանական թերթերի սյունակներում հորդորներ կային՝ բաց թողնել Էրդողանի հակառակորդներին, սակայն սա միայն շոյելու քայլ է:
Վարուժան Գեղամյանն ասաց, որ նախորդ ընտրություններին հայկական համայնքի ձայները կարևոր էին և հիմա կարևոր են: Թուրքագետն ասաց, որ հայկական համայնքի մի մասը սատարում է Էրդողանին, իսկ որոշները՝ ոչ: