Թուրքական անատոմիա # 2 |  SETA հիմնադրամ

<Թուրքիայում, ինչպես այլուր, պետության որոշումների կայացումը ուղեկցվում է համապատասխան գիտական և վերլուծական մշակմամբ. այլ բառերով, նույնիսկ ամենամանր հարցերը ունենում են գիտելիքահեն հիմնավորում։ Շատ դեպքերում թուրքական պետական տարբեր գերատեսչություններ ունեն իրենց կից գործող համապատասխան գիտահետազոտական ինստիտուտներերը, որոնք էլ ապահովում են վերանշյալ գիտական մշակումները։ Պետականների կողքին գործում են նաև մասնավոր հետազոտական կենտրոններ, որոնցից շատերն այսօր տարբեր ձևաչափերով կապված են պետության կամ իշխանության հետ։

Մերօրյա Թուրքիայում կառավարության ամենակարևոր հետազոտական կենտրոններից մեկը SETA-ն է` «Քաղաքական, տնտեսական և հասարակագիտական հետազոտությունների հիմնադրամը» (թուրք.՝ Siyaset, Ekonomi ve Toplum Araştırmaları Vakfı)։ Այդ թվում նաև այս կենտրոնն է պատասխանատու ոչ միայն կառավարության ռազմավարական ծրագրերի մշակման, այլև այդ ծրագրերի հանրայնացման և առաջխաղացման համար։ Թե որքան առանցքային դեր ունի այս կենտրոնը թուրքական քաղաքական կյանքում, կարելի է դատել միայն այն հանգամանքով, որ դրա 5 նախկին անդամ այսօր նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդականներն են։ Այսպես, Էրդողանի գլխավոր խորհրդական և խոսնակ Իբրահիմ Քալընը SETA հանդիսացել է հիմնադրամի հիմնադիր տնօրենը, իսկ Էրդողանի մեկ այլ խորհրդական և նախագահի՝ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը՝ նույն հիմնադրամի փոխտնօրենն էր։ Երկուսն էլ համարվում են ժամանակակից Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից։ SETA հիմնադրամում են աշխատել նաև Մյուջահիթ Քյուչյուքյըլմազը (Էրդողանի խորհրդական), Հաթիջե Քարահանը (տնտեսական հարցերով խորհրդական), Բուրհանէդթին Դուրանը (Նախագահի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ)։

SETA հիմնադրամի հետազոտող Մեհմեթ Զահիդ Սոբաջըն 2021 թվականից նշանակվել է Թուրքիայի պետական ռադիոհեռուստատեսության (TRT) ընկերության գլխավոր տնօրեն։ TRT-ն Թուրքիայի պետական գլխավոր քարոզչամիջոցներից է, որը հեռարձակվում է թե՛ Թուրքիայում, թե՛ արտասահմանում։

SETA կենտրոնը հրապարակում է «Insight Turkey» գիտափորձագիտական ամսագիրը։