Միջազգային հեղինակավոր «Islamology» (նախկինում՝ Pax Islamica) ամսագրի 2017թ. առաջին համարում հրատարակվել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանի «Invention of Lausanne: Day of Peace as an instrument to construct charismatic leadership in traditional society» հոդվածը (հոդվածի հիմնական լեզուն՝ ռուսերեն)։ Այն նվիրված է Թուրքիայում «Լոզանի օր» տոնի կառուցարկմանն ու դրա քաղաքական և սոցիալ-մշակութային նշանակությանը՝ հասարակական համախմբման և, ավելի լայն, արդիականացման գործընթացներում։ Հոդվածում հեղինակը օգտագործել է Թուրքիայի մի շարք գրադարաններում և արխիվներում հավաքագրված տեքստային և վիզուալ նյութերը։
Հոդվածին կարելի է ծանոթանալ այս հղումով։