Ինոնյույի լուսանկարի մանիպուլիացիան

📢 Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը 2018թ. հոկետմբերի 7-ին իր կուսակցության (AKP) հավաքի ժամանակ քննադատական հերթական ելույթով է հանդես եկել՝ ուղղված ընդդիմությանը։
Ելույթը առանձնանում էր մի շարք ուշագրավ հայտարարություններով։ Սակայն ամենից շատ ուշադրության կենտրոնում է հայտնվել Էրդողանի խոսքի այն հատվածը, որում նա քննադատում է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP)՝ ԱՄՆ և վերջինիս կողմից հովանավորվող քրդական ուժերի (PKK, YPG) հետ համագործակցելու մեղադրանքով։ Որպես իր խոսքերի ապացույց Էրդողանը ներկաներին ցուցադրել է Թուրքիայի առաջին վարչապետ և Աթաթյուրքից հետո երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի արխիվային մի լուսանկար։🖼
Լուսանկարում Ինոնյուն ձեռքին բռնել է 🇺🇸ԱՄՆ դրոշակը։ Էրդողանը էսպես է մեկնաբանել այդ լուսանկարը. «Ահա տեսնում եք։ Նրա ձեռքի դրոշին ուշադրություն դարձրեք։ Թուրքիայի դրոշը չէ։ Ձեռքի դրոշակը Ամերիկայի [դրոշն է]։ Սա էլ Ինոնյուն է։ Սրանց (CHP-ի – Վ.Գ.) անցյալը միշտ էսպիսին է եղել։ Երեկ ի՞նչ էր, որ էսօր ինչ լինի։ Արածները էս է։ Ինչո՞ւ է ձեռքին բռնում դա (դրոշը – Վ.Գ.)։ Սա մի շնորհակալագիր է, դրա համար է բռնել ձեռքում։ Այս պահին մեր երկրի հարավում ամերիկյան զինանշաններով հրամանատարները ո՞ւմ կողքին են պայքարում։ Ահաբեկիչների։ Ովքե՞ր են այդ ահաբեկիչները։ PYD, YPG, PKK-ն։ … Սրանք էլ CHP, HDP հետ են ձեռք ձեռքի տված։ Իսկ այս բոլորի դեմ ո՞վ է պայքարում։ Իմ մեհմեթչիկը (թուրքական զինվորը – Վ.Գ.)»։
📆Հիշեցնեմ, որ Ինոնյուն նախագահել է այն ժամանակ, երբ երկրում միակուսակցական համակարգ էր՝ Աթաթյուրքի հիմնադրած CHP կուսակցության գլխավորությամբ։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ պատմական կոնտեքստից կտրած փաստը ելույթում օգտագործելը սխալ է, այն նաև ուղիղ մանիպուլիացիա է լսարանի հետ։ Իրականում, Ինոնյուի ձեռքին երկու դրոշակներ են՝ թուրքականն ու ամերիկյանը։ Սակայն կոնկրետ պատկերված կադրում թուրքականը ստվերվում է և չի երևում։ Մինչդեռ նույն օրվա ու նույն պահի այլ լուսանկարներում հստակ երևում է նաև թուրքական դրոշը։
Իմիջիայլոց, ԱՄՆ հետ հարաբերությունները Էրդողանի վարչապետության օրոք եղել էն խիստ բարեկամական, սակայն նախագահության տարիներին հասել են աննախադեպ լարվածության։ Եւ Էրդողանը չի դադարում բոլոր անհաջողություններում մեղադրել ամերիկյան կողմին։
Ձախ լուսանկարը՝ Էրդողանի ցուցադրածն է, աջը՝ նույն օրը ու նույն պահին արված երկրորդ լուսանկարը։
photo_2018-10-14_16-03-05