Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը հրատարակության է պատրաստում «Արևելագիտության հարցեր» գիտական հոդվածների ժողովածուի 13-րդ հատորը, որին կարող են ներկայացվել արաբագիտության, իրանագիտության, թյուրքագիտության, հայագիտության, կովկասագիտության տարբեր ոլորտներին առնչվող հոդվածներ (լեզվաբանություն, պատմություն, գրականություն, մշակույթ, քաղաքագիտություն, հնագիտություն): Ընդունվում են նաև արևելագիտության տարբեր բնագավառներին վերաբերող գրքերի գրախոսություններ:
Տպագրության ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջներն են.
1. Տառատեսակը` Sylfaen, տեքստի տառաչափը` 11, ծանոթագրությունների տառաչափը` 10, միջտողային հեռավորությունը` 1,5, ծանոթագրությունները` 1:
2. Հոդվածի սկզբում վերնագիրը` գլխատառերով, հաջորդ տողում հեղինակի անուն ազգանունը, հոդվածի վերջում նշել հեղինակի գիտական աստիճանը, կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսը և էլ. փոստը:
3. Հղումները և ծանոթագրությունները տրվում են տողատակում footnote` աճման կարգով: Տողատակում նշել հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը, աշխատանքի անվանումը, հրատարկության տեղը, տարեթիվը, (ամսագրերի կամ մամուլի դեպքում` համարը), էջը: Հայերեն հոդվածները պետք է ունենան անգլերեն և ռուսերեն ամփոփում` 500 բառի սահմաններում, ինչպես նաև հոդվածի վերնագրի անգլերեն և ռուսերեն տարբերակները: Օտար լեզվով հոդվածները պետք է պարտադիր ունենան հայերեն ամփոփում:
4. Ասպիրանտները և հայցորդները հոդվածի հետ պետք է ներկայացնեն հրատարակության համար երաշխավորագիր (գիտական ղեկավարի կամ ոլորտի մասնագետներից մեկի կողմից տրված):
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՅՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ: ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ԳՐԱԽՈՍՎՈՒՄ ԵՆ ԵՎ ԴՐԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԻԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ:
Հոդվածները էլեկտրոնային տարբերակներով ուղարկել «Արևելագիտության հարցեր» գիտական հոդվածների ժողովածուի պատասխանատու Ռուբեն Մելքոնյանին` rubenmelkonyan@ysu.am հասցեով: Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է 2017 թ. օգոստոսի 20-ը: