
«ԹՈՒՐԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՊԸ. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՀԻՄՆԱՀԱՐՑԸ»
Գրքում ներկայացված են ներկայումս «Զանգեզուրի միջանցք» անունը կրող պանթյուրքական կարևորագույն քաղաքական նախագծի գաղափարի ծագումը, զարգացումը, իրականացման փորձերը տարբեր շրջափուլերում՝ 20-րդ դարասկզբից մինչև մեր օրերը, դրա տեղն ու դերը թուրք-ադրբեջանական քաղաքական-գաղափարախոսական դաշտում, ինչպես նաև խնդրի աշխարհաքաղաքական համատեքստը։

«ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ» ԴԱՍԱԿԱՆ ԹԻՐԱԽՆԵՐԸ
Մի խումբ թուրքագետների հեղինակած այս գրքում հստակ պատկերվում է Թուրքիայում և Ադրբեջանում հակահայկականության, Հայաստանի և հայերի հանդեպ ատելության ստաբիլ և անփոփոխ աճը:

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»
Գրքում ներկայացված են Թուրքիայի Հանրապետության ծագումնաբանության ու ձեւավորման առանցքային փուլերը: Քննության են ենթարկված Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններն ու դրվագները, հիմնական գաղափարախոսական հոսանքները, ազդեցիկ կուսակցությունների պատմությունը: